Ֆինանսական շուկայի վիճակը կայուն է, մեր ֆինանսական համակարգը շատ ուժեղ է՝ մանավանդ անցած տարվա ցուցանիշներից հետո՝ ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր միջազգային պահուստները հասցրել ենք աննախադեպ ռեկորդային բարձր մակարդակի: ԿԲ-ն աննախադեպ մեծ ծավալի արտարժույթ է գնել և պահուստավորել, այնպես որ այստեղ խնդիր չենք ունենալու», - ասաց նա՝ հավելելով, որ ամեն ծախսվող լումայի հիմքում պետք է զարգացման ծրագիր դնել: Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ անցած երկու տարիներին Հայաստանը կուտակել է շատ մեծ պոտենցիալ՝ տնտեսական ռեստարտ իրականացնելու և տնտեսական հեղափոխությունը զրոյից սկսելու համար:
«Այսօր էլ մեծ քննարկում կունենանք և առաջիկայում տնտեսությանն աջակցելու ռազմավարության պլան կգծենք», - ասաց նա: