Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Տիգրան Ավինյան. Հանրային միջոցառումներին վերաբերող սահմանափակումներն ու արգելքները մարտի 17-ի ժամը 12:00-ից կտարածվեն ՀՀ ամբողջ տարածքի վրա

Տիգրան Ավինյան. Հանրային միջոցառումներին վերաբերող սահմանափակումներն ու արգելքները մարտի 17-ի ժամը 12:00-ից կտարածվեն ՀՀ ամբողջ տարածքի վրա
17.03.2020 | 16:05

«Հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները և արգելքները» կետի դրույթները մարտի 17-ի ժամը 12։00-ից կտարածվեն Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի վրա՝ ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հիմնվելով արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման վրա՝ «Հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները և արգելքները» կետի դրույթները մարտի 17-ի ժամը 12։00-ից որոշել եմ տարածել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի վրա։ Սա վերաբերում է հանրային միջոցառումների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցության արգելքին։ Այս որոշման իմաստով հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները․
համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները,
ժամանցային միջոցառումները,
տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), հոգեհանգստի և թաղման միջոցառումները։
Նշեմ, որ հոգեհանգստի և թաղման միջոցառումների դեպքում կփորձենք մասնակցության փոքր-ինչ ավելի լայն հնարավորություններ տալ՝ միաժամանակ հետևելով որպեսզի մարդկանց կուտակումներ արարողության ժամանակ չլինեն»,- գրել է նա։

Դիտվել է՝ 870

Մեկնաբանություններ