Կորոնավիրուսի կանխարգելման և Հայաստանում հայտարարված արտակարգ իրավիճակից ելնելով՝ Air Cairo ավիաընկերությունը դադարեցնում է իր կանոնավոր չվերթները Երևանից Շարմ Էլ Շեյխ և հակառակ ուղղությամբ մինչև ապրիլի 19-ը։
Հաշվի առնելով Եգիպտոսի կառավարության որոշումը փակել օդային տարածքը մարտի 19-31-ը, ՀՀ-ում ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորը և Air Cairo ավիաընկերությունը որոշում են կայացրել հավելյալ թռիչքով 19․03․20-ին դեպի ՀՀ տեղափոխել այն ուղևորներին, որոնք մեկնել են Air Cairo ավիաընկերությամբ։ Մարտի 22-ից ապրիլի 19-ը ըստ նախատեսված չվացուցակի թռիչքների հետաձգման համար ավիաընկերությունը բոլոր տուրիստական կազմակերպություններին և ուղևորներին ընձեռել է «բաց ամսաթվով» նոր ամրագրումներ կատարելու հնարավորություն դեկտեմբերի 20-ը ներառյալ՝ ավիաընկերությանը փաստացի վճարված գումարի սահմաններում։