Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Լեհաստանում կորոնավիրուսի կասկածով 15 նախարարի կարանտին են ուղարկել

Լեհաստանում կորոնավիրուսի կասկածով 15 նախարարի կարանտին են ուղարկել
17.03.2020 | 22:38

Լեհաստանում 15 նախարարի կարանտին են ուղարկել, երբ նրանցից մեկը` շրջակա միջավայրի նախարարը, վարակվել է կորոնավիրուսով: Մարտի 16-ին նախարար Միխալ Վոսը հայտարարել է, որ իր մոտ կորոնավիրուսով վարակ է ախտորոշվել, սակայն ինքն իրեն դեռ լավ է զգում: Կառավարության վերջին նիստը կայացել է մարտի 10-ին, 24 նախարարներից 15-ն էին ներկա, այդ թվում ՝ վարակվածը:


Որոշվել է կարանտինացնել նիստի բոլոր մասնակիցներին: Վարչապետ Մաթեուս Մորավեցկին նիստին ներկա չէր և խուսափել է կարանտինից:

Դիտվել է՝ 1492

Մեկնաբանություններ