Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Տիգրան Ավինյան. Արգելել եմ 16 երկրի քաղաքացիների մուտքը ՀՀ

Տիգրան Ավինյան. Արգելել եմ 16 երկրի քաղաքացիների մուտքը ՀՀ
17.03.2020 | 22:40

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակահատվածում պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքում տեղեկացրել է, որ այսօր արգելել է 16 երկրի քաղաքացիները մուտքը Հայաստան.

«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակով՝ այսօր որոշել եմ արգելել 16 երկրներից օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն:
Իսկ այդ երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները պետք է ենթարկվեն 14-օրյա կառանտինային ռեժիմի:
Երկրների ցանկն է.
1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
2. Իրանի Իսլամական Հանրապետություն
3. Հարավային Կորեա
4. Ճապոնիա
5. Իտալիա
6. Իսպանիա
7. Ֆրանսիա
8. Գերմանիա
9. Շվեյցարիա
10. Դանիա
11. Ավստրիա
12. Բելգիա
13. Նորվեգիա
14. Շվեդիա
15. Նիդերլանդներ
16. Միացյալ Թագավորություն
Չի սահմանափակվելու այդ երկրներից բեռափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի ու փոխարինող մեկ վարորդի մուտքը Հայաստան, եթե նրանց մոտ վարակի ախտանշաններ չեն հայտնաբերվել։
Բացի այդ, օտարերկրյա ուղևորություններից վերադարձող մեր բոլոր քաղաքացիները պետք է ինքնամեկուսացվեն 14-օրյա ժամկետով: Ինքնամեկուսացման ընթացքում հիվանդության ախտանիշներ առաջանալու դեպքում պետք է անհապաղ կապ հաստատել 060 838300 թեժ գծի միջոցով:


Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Համոզված եմ՝ կա համընդհանուր գիտակցում, որ այս քայլերը ձեռնարկում ենք բացառապես հանրության անվտանգությունն ապահովելու նպատակով»:

Դիտվել է՝ 1216

Մեկնաբանություններ