ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Գերմանիայում համարում են, որ կորոնավիրուսային համավարակը կարող է տևել 2 տարի

Գերմանիայում համարում են, որ կորոնավիրուսային համավարակը կարող է տևել 2 տարի
17.03.2020 | 22:44

Կորոնավիրուսը ալիքաձև կարող է տարածվել ամբողջ աշխարհում և տևել մի քանի տարի՝ գտնում է Ռոբերտ Կոխի ինստիտուտի նախագահ Լոթար Ուիլերը:
Ըստ նրա՝ համաճարակը սովորաբար զարգանում է ալիքաձև, բայց հայտնի չէ, թե որքան արագ են շարժվում ալիքները: Գերմանիայում կարծում են, որ վիրուսի տևողությունը կսահմանափակվի երկու տարով: Ուիլերը կարծում է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ երկրները պատվաստանյութ են ստեղծում վարակի դեմ, դեպքերի քանակը կմնա գրեթե անփոփոխ: «Որքան շուտ պատվաստանյութը գա, այնքան շուտ հնարավոր կլինի սահմանափակել համաճարակը», – հավելել է նա:

Դիտվել է՝ 1069

Մեկնաբանություններ