Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 84-ի

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 84-ի
18.03.2020 | 14:33

Այս պահին հաստատված է կորոնավիրուսի 84 դեպք, 444 հոգի մեկուսացված է, 799 մարդու հորդորել ենք տներում ինքնամեկուսացվել՝ ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ դեպքերի 81 տոկոսն Էջմիածնի դեպքի և երևանյան արտադրամասի ուղղություններն են:

«Էջմիածինն ակնհայտորեն դանդաղել է, դեռ չենք կարող ասել, որ կանգնել է: Վերջին ախտորոշվածների խմբի մեջ 99 տոկոսը արտադրամասի դեպքերն են: Մենք հույս ունենք, որ կհասցնենք արտադրամասի ճյուղի հետևից», - նկատեց նա` հավելելով, որ մեկուսացումը շարունակելու որոշակի պոտենցիալ կա, բայց նաև պետք է հասկանալ, որ եթե մեկուսացման ծավալները շատանան, այդ ռազմավարությամբ չեն կարողանա աշխատել: Մնացած դեպքերը լոկալ են, Չարենցավանի քաղաքացիները, ում մոտ ախտորոշվել էր վարակը, շփում չեն ունեցել այլ անձանց հետ: Երեկվա շրջայցի մասին, որի ընթացքում որոշ դեղատներում սպիրտի ու ալկոգելի պակաս կար, Փաշինյանը նշեց, որ 11 000 լիտր սպիրտ է վերամշակվում Հայաստանում ամեն օր, կեսը գնում է ալկոգելի արտադրությանը, և փաստը, որ որոշ դեղատներում ալկոգել չկա, ցույց է տալիս, որ քաղաքացիները խուճապային գնումների են գնացել, մարդկանց տներում կա կուտակված ալկոգել: Նա նշեց, որ 3 ընկերություն արտադրում է ալկոգել, առաջիկա օրերին 4-րդ ընկերությունը ևս կարող է ի հայտ գալ. - «Ալկոգելի պակաս երկրում չկա»:

Դիտվել է՝ 763

Մեկնաբանություններ