Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Կենսաթոշակների և նպաստների վճարման ուշացում չի լինի

Կենսաթոշակների և նպաստների վճարման ուշացում չի լինի
18.03.2020 | 14:36

Կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բանակցություններ է վարում «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ, որ ընկերության աշխատակիցներն անձամբ այցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով:

«Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա, հայտնում են կառավարության լրատվական բաժնից: Նախապատրաստվել և շրջանառվում է նախագիծ՝ համաձայն որի, եթե կենսաթոշակի և նպաստների բնագավառում որոշակի գործողություններ կատարելու ժամկետները լրանում են 2020-ի մարտ և ապրիլ ամիսներին, պարտականությունը կատարելու ժամկետը իրավունքի ուժով երկարաձգվում է մինչև 2020-ի մայիսի 31-ը։ Սոցիալական ապահովության ծառայություններ այդ նպատակով այցելելու անհրաժեշտություն չկա։


Նախագծով առաջարկվում է երկարաձգել կենսաթոշակի համար բանկ ներկայանալու ժամկետը, եթե լրանում է մինչև ապրիլի 30-ը, և կենսաթոշակառուն գտնվում է ՀՀ-ում: Այս նպատակով բանկ ներկայանալու անհրաժեշտություն չկա։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ կենսաթոշակների և նպաստների վճարման ուշացում չի նախատեսվում, գործընթացը կիրականացվի ժամանակին՝ օրենքով սահմանված կարգով։

Դիտվել է՝ 676

Մեկնաբանություններ