Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱԺ-ն շարունակում է աշխատանքը

ԱԺ-ն շարունակում է աշխատանքը
18.03.2020 | 14:37

«Հրապարակը» գրում է. «Նախօրեին թեպետ արտակարգ դրություն հայտարարվեց, և մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը երկիրն ապրելու է արտակարգ դրության ռեժիմով, ու հատկապես արգելվելու են զանգվածային միջոցառումները, առավելագույն չափը մարդկանց կուտակումների 20 մարդուց ոչ ավելի պետք է լինի, սակայն մի շարք հաստատություններ կաշխատեն բնականոն հունով, թեև արտակարգ ռեժիմով, այդ թվում՝ Ազգային ժողովը: Սահմանադրության համաձայն, ԱԺ-ն շարունակում է գործել ամբողջ լիազորությունների շրջանակներում։ Եվ դրանով պայմանավորված՝ երեկ մշտական հանձնաժողովների նիստեր են անցկացվել, իսկ մարտի 23-ին էլ նշանակված է հերթական քառօրյան: Այդուհանդերձ, ԱԺ-ից մեզ հայտնեցին, որ կպահպանվեն իրավիճակից բխող բոլոր վարքականոնները՝ ջերմաչափում, դիմակների կրում և այլն»:

Դիտվել է՝ 815

Մեկնաբանություններ