Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա
18.03.2020 | 14:38

Վաղը ցերեկվանից հանրապետության տարածքում գործող ցիկլոնը սկսում է քայքայվել՝ ֆեյսբուքյան իր էջում գրում է Հիդրոմետ ծառայութան ղեկավար Գագիկ Սուրենյանը։ Նրա քայքայման հետ մեկ տեղ, կկրճատվեն և տեղումների տևողությունը և տարածքային ընդգրկվածությունը, դրանք կլինեն կարճատև և առանձին շրջաններում։ Օրվա ընթացքում կունենանք նաև արևային ժամեր։


Արկտիկական ցուրտ օդային հոսանքները վաղը ցերեկվանից սկսած նույնպես նահանջում են, ուստի օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկվանից մինչև մարտի 23-ը այսօրվա հետ համեմատ աստիճանաբար բարձրանալու է 5-6 աստիճանով։

Դիտվել է՝ 649

Մեկնաբանություններ