Թոշակների բաժանման պրոցեսը, հնարավոր է, ամենառիսկայինը լինի կորոնավիրուսի տարածման առումով, դրա համար որոշել ենք այդ հարցը կազմակերպել այլ կերպ, որպեսզի տարեցները չգան և կուտակվեն փոստային բաժանմուքններում, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք այնպես կանենք, որ Հայփոստի աշխատակիցները նրանց թոշակները բաժանեն տներում: Պարետատունը հենց հիմա նիստ է անում, և այդ հարցերին կտրվի մաքսիմալ լուծում», - նշեց վարչապետը: Անդրադառնալով հիվանդների վիճակին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թոքաբորբ ունեցող երկու անձանց վիճակը լավ է: «Մեր 84 հայրենակիցներից 26 հոգին ունի 36 աստիճանից բարձր ջերմություն, 6 հոգի ունի 38 և բարձր ջերմություն, 39 աստիճան ջերմող պացիենտ չունենք: Որոշ պացիենտներ, առհասարակ, ջերմություն չունեն», - ասաց նա՝ հավելելով, որ այս պահի դրությամբ արվել է 700-ից ավելի թեստ: