Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հանրային հեռուստաընկերության եթերում ամեն օր ժամը 8:30-9:30 լինելու են դասախություններ և դասեր

Հանրային հեռուստաընկերության եթերում ամեն օր ժամը 8:30-9:30 լինելու են դասախություններ և դասեր
18.03.2020 | 14:42

Բուհերը հաստատել են, որ հեռավար ուսուցման տարբեր միջոցներով ուսուցում են իրականացնում: Սա նշանակում է, որ բուհերի մասով մենք խնդիրներ չենք ունենալու, ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:


«Ինչ վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատություններին, մենք մեծ ոգևորություն ենք տեսնում: Որոշ ուսումնական հաստատություններ սկսել են կիրառել օնլայն հարթակները, և ես այդ դպրոցների ղեկավարներին ողջունում եմ՝ ասելով, որ նրանք մեր գործընկերներն են: Չենք կարող ասել, որ այս պահին կարող ենք ապահովել բոլոր հնարավորությունները, քանի որ այս իրավիճակը պիլոտային է: Կոչ ենք անում բոլորին ջանքեր գործադրել՝ հաջողություն ունենալու պիլոտային այս իրավիճակում», - ասաց նախարարը: Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ Հանրային հեռուստաընկերության եթերում ամեն օր՝ առավոտյան ժամը 8:30-9:30, լինելու են դասախություններ և դասեր: Այնուհետև վերսկսվելու են ժամը 11:30-12:30:
«Ունենալու ենք նաև յութուբյան ալիք», - ասաց նա:

Դիտվել է՝ 827

Մեկնաբանություններ