ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 17-ին կարողացել է ապահովել բավարար քանակությամբ պատվիրակների աջակցությունը` նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից որպես միասնական թեկնածու առաջադրվելու համար: Թրամփը սպասվածի պես Իլինոյս ու Ֆլորիդա նահանգներում էլ հաղթել է` ստանալով 1301 պատվիրակի ձայն: Հանրապետական կուսակցությունից թեկնածու առաջադրվելու համար պահանջվում է 2441 պատվիրակից 1276-ի ձայները: Հանրապետականների թեկնածուի նախնական ընտրություններն այն պարագայում, երբ իրենց կուսակցությունը ներկայացնող նախագահի վերընտրման հարց կա, ավելի շատ ձևականություն է: Դեմոկրատները նախագահի թեկնածու են ընտրում դաժան պայքարում: Այժմ այդ պայքարում առաջատար է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը: