Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱՄՆ պետդեպարտամենտը 2 մլն դոլար կտրամադրի նախկին ԽՍՀՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի ուսումնասիրման համար

ԱՄՆ պետդեպարտամենտը 2 մլն դոլար կտրամադրի նախկին ԽՍՀՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի ուսումնասիրման համար
18.03.2020 | 14:44

ԱՄՆ պետդեպարտամենտը «Արևելյան Եվրոպայի և նախկին Խորհրդային միության անկախ պետությունների ուսումնասիրման» ծրագրի շրջանակում ծրագրում է 2 միլոն դոլար հատկացնել ոչ կառավարական կազմակերպություններին դրամաշնորհներ տրամադրելու համար: Ծրագիրն ուղղված է ԱՄՆ արտաքին քաղաքական նպատակների խթանմանն ու միջազգային համագործակցության հաստատմանը, ամերիկյան փորձագետների` տարածաշրջանային կարևորագույն լեզուների իմացության մակարդակի բարձրացմանը:

Վաշինգտոնի համար այս ծրագրի շրջանակում կարևորագույն երկրների ցանկում ներառված են Հայաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, Չեխիան, Վրաստանը, Սլովակիան, Լեհաստանը, Բելառուսը, Տաջիկստանը, Ուզբեկստանը և այլ երկրներ: Դրամաշնորհներ կարող են ստանալ միայն ամերիկյան բարձրագույն կրթական հաստատություններն ու ոչ կառավարական կազմակերպությունները:

Դիտվել է՝ 688

Մեկնաբանություններ