Նավթի համաշխարհային գները երեքշաբթի երեկոյան 3-4% անկում են գրանցել․ առևտրային տվյալները վկայում են, որ 2016-ի հունվարի 20-ից հետո առաջին անգամ Brent-ի արժեքը մեկ բարելի դիմաց 29 դոլարից էլ ցածր է իջել։ WTI ապրանքանիշի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 3,1%-ով ՝ հասնելով մեկ բարելի դիմաց 28,1 դոլարի: Նավթի գները սկսել են անկում գրանցել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ֆոնդային փոխարժեքի փաստացի զրոյացման ֆոնին: ԱՄՆ դաշնային պահուստների համակարգի տնօրինությունը որոշել է կորոնավիրուսի ռիսկերի հետ կապված փոխարժեքների նպատակային դիապազոնն իջեցնել մինչև 0-0․25 տոկոս։