Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բելգիան համընդհանուր կարանտին է սահմանել

Բելգիան համընդհանուր կարանտին է սահմանել
18.03.2020 | 14:50

Մարտի 18-ից Բելգիան համընդհանուր կարանտին է մտցնում և սահմանափակում է քաղաքացիների տեղաշարժը, հայտնում է RTBF հեռուստաալիքը:

«Բելգիան անցնում է տոտալ կարանտինի ռեժիմի՝ սկսած չորեքշաբթի ժամը 12.00-ից»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ռեժիմը կգործի մինչև ապրիլի 5-ը և այդ ընթացքում արգելվում է փողոց դուրս գալ առանց ծայրահեղ անհրաժեշտության: Քաղաքացիները կարող են այցելել մթերային խանութներ, դեղատներ, փոստային բաժանմունքներ, բանկեր և լիցքավորման կայաններ: Թույլատրվում է նաև վազք և զբոսանք հեծանվով՝ ընտանիքի անդամների հետ: Բելգիայում 1200 մարդ վարակվել է կորոնավիրուսով:

Դիտվել է՝ 922

Մեկնաբանություններ