Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ազգային պատկերասրահում «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը կերկարաձգվի

Ազգային պատկերասրահում «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը կերկարաձգվի
18.03.2020 | 14:51

«Դալի և Պիկասո» ցուցահանդեսը, որում ներառված են երկու մեծերի 200 աշխատանքներ՝ քանդակներ, խեցեղեն, գրաֆիկական և կերամիկական գործեր՝ «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից, երկարաձգվելու է՝ հայտնեց Հայաստանի ազգային պատկերասրահի մամուլի ծառայության պատասխանատու Անուշ Նիկողոսյանը: «Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը ցուցահանդեսը երկարաձգելու շուրջ համաձայնության է եկել հավաքորդ Ալեքսանդր Շադրինի հետ: Բայց մենք չենք կարող հստակ ասել, թե ցուցադրությունը որքան ժամանակով կերկարաձգվի: Դա պայմանավորված է կորոնավիրուսի տարածման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակով»,-նշեց Նիկողոսյանը: Ցուցահանդեսի բացումը մարտի 6-ին էր և պետք է գործեր մինչև ապրիլի 26-ը:

Դիտվել է՝ 1064

Մեկնաբանություններ