ԱՄՆ կառավարությունը գումար կբաժանի երկրի բնակիչներին մոտակա երկու շաբաթներին՝ հայտարարել է ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:
Դաշնային կառավարությունը մտադիր է հնարավորինս շուտ օգնությունը հասցնել քաղաքացիներին, որ մեղմացնի կորոնավիրուսի համավարակի հետևանքով տնտեսական դժվարությունների հետևանքները: Թրամփի վարչակազմը Կոնգրեսից թույլտվություն է հայցել 850 միլիարդ դոլարի ներարկում անելու համար, ներառյալ 250 միլիարդ դոլար փոքր բիզնեսին և 50 միլիարդ դոլար՝ ավիափոխադրողներին փրկելու համար: