Վրաստանի կառավարությունը որոշել է բրիֆինգներն անցկացնել առանց լրագրողների՝ ճեպազրույցում հայտնել է կառավարության մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանին՝ նպատակը լրագրողներին կորոնավիրուսով վարակվելուց պաշտպանելն է: Բրիֆինգները կհեռարձակվեն հանրային հեռուստաընկերությամբ: Յուրաքանչյուր հեռարձակող հնարավորություն կունենա ստանալ ընդհանուր ազդանշանը, իսկ լրագրողները կարող են հարցերն ուղարկել նախօրոք: