Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մարտի 19-ին Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթ կլինի

Մարտի 19-ին Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթ կլինի
18.03.2020 | 21:46

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 02:50-ին, տեղի է ունենալու Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթը: Այս ուղղությամբ իրականացվելիք հաջորդ թռիչքների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում:


«Հորդորում ենք ներկայումս Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին հնարավորության դեպքում Հայաստան վերադառնալ տվյալ չվերթով: Վերջիններիս կոչ ենք անում կապ հաստատել Եգիպտոսում ՀՀ դեսպանության հետ:
Դեսպանության կոնտակտային տվյալներն են՝
Էլ. Փոստ՝ armegyptembassy@mfa.am
թեժ գիծ՝ +201207050580
Viber՝ +201207050580
WhatsApp (միայն տեքստային հաղորդագրությունների համար)՝ +201207050580», - ասված է դեսպանության հաղորդագրության մեջ

Դիտվել է՝ 1064

Մեկնաբանություններ