«Որոշումը կայացրել եմ՝ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը կնշանակվի ոստիկանապետ, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարողը կնշանակվի ԱԱԾ տնօրեն»՝ «Շանթ» հ/ը եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրանց նշանակունը տեղի կունենա վաղը՝ մարտի 19-ին: