Ամառային զորակոչի անցկացման ժամկետներում փոփոխություններ չեն նախատեսվում՝ ասել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ պատասխանելով կրթական հաստատությունների աշխատանքի դադարեցման պատճառով ամառային զորակոչի հնարավոր հետաձգման վերաբերյալ հարցին։
«Նախատեսվում է երկրի պաշտպանունակության պահպանման համապետական կարևորության միջոցառումն անցկացնել պլանավորած ժամկետում»,- հայտնեց Շուշան Ստեփանյանը։