Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բոնոն կորոնավիրուսի մասին երգ է գրել ու Իտալիային նվիրել

Բոնոն կորոնավիրուսի մասին երգ է գրել ու Իտալիային նվիրել
18.03.2020 | 21:54

U2 իռլանդական հայտնի ռոք խմբի մենակատար Բոնոն կորոնավիրուսի բռնկման ֆոնին Իտալիային նվիրված երգ է գրել: Սա Բոնոյի՝ 2017-ից գրած առաջին երգն է, որի ստեղծման հարցում նրան ոգեշնչել են կարանտինային պայմաններում պատշգամբներից ելույթ ունեցող իտալացիները, գրում է The Guardian-ը։


Նա իր նոր՝ «Սերդ պատմիր ամբողջ աշխարհին» երգը հրապարակել է Instagram-ում՝ հետևյալ գրառմամբ․ «Բոլոր իտալացիների համար, որոնք ինձ ոգեշնչել են երգի ստեղծման հարցում, և բոլոր իռլանդացիների համար: Բոլոր նրանց համար, ովքեր Սուրբ Պատրիկի օրը գտնվում են ծանր վիճակում, բայց երեգելու ուժ են գտնում։ Առաջնագծում մարտնչող բոլոր բժիշկների և բուժքույրերի համար, մենք ձեզ համար ենք երգում»։ Երգի տեքստում Բոնոն պատմում է, որ քայլում է ամայացած Դուբլինով և խոսում է կորոնավիրուսի բռնկման շրջանում մեկուսացման և վախի մասին: «Դու չես կարող դիպչել, բայց կարող ես երգել տանիքներից, երգի՛ր ինձ համար հեռախոսով, երգի՛ր և խոստացիր ինձ, որ դու կանգ չես առնի, երգի՛ր և դու երբեք մենակ չես լինի»,- ասվում է երգի տեքստում։

Դիտվել է՝ 1629

Մեկնաբանություններ