Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Մենք հույս ունեինք լավ զարգացումների և պատրաստվում էինք վատագույնին

Նիկոլ Փաշինյան. Մենք հույս ունեինք լավ զարգացումների և պատրաստվում էինք վատագույնին
18.03.2020 | 21:55

ՀՀ կառավարությունը չի թերագնահատել կորոնավիրուսի տարածման վտանգը՝ «Շանթ» Հ/Ը «Հեռանկար» հաղորդման եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ Կառավարությունը կորոնավիրուսի տարածման վտանգը թերագնահատե՞լ է։

«Ոչ, որովհետեւ դեռեւս հունվարի 30-ին, իմ որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ կորոնավիրուսի տարածումը ՀՀ-ում կանխարգելելու նպատակով։ Նշանակում է, որ մենք պատկերացրել ենք եւ գնահատել ենք, որ մենք որոշակի վտանգներ կրող ենք, որովհետեւ մենք ապրում ենք գլոբալ աշխարհում եւ վերջին մեկուկես տարում Հայաստանի կապվածություն արտաքին աշխարհի հետ էականորեն ընդլայնվել է, պարզ էր, որ Չինաստանում տեղի ունեցող պրոցեսներն ինչ-որ մի պահի հասնելու են Հայաստան։ Մենք հույս ունեինք՝ լավ զարգացումների եւ պատրաստվում էինք վատագույնին»։

Դիտվել է՝ 1184

Մեկնաբանություններ