Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱՄԷ-ն 32 տոննա բժշկական պարագաներ և այլ սարքավորումներ է տրամադրել Իրանին

ԱՄԷ-ն 32 տոննա բժշկական պարագաներ և այլ սարքավորումներ է տրամադրել Իրանին
18.03.2020 | 21:57

Հաջակցություն նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի` Արաբական Միացյալ Էմիրություններն Իրան է ուղարկել օգնության երկու ինքնաթիռներ, որոնք տեղափոխել են բժշկական և այլ սարքավորումներ: Աբու Դաբիից մեկնած երկու ինքնաթիռները տեղափոխել են 32 տոննա պարագաներ, այդ թվում՝ ձեռնոցներ, դիմակներ և պաշտպանիչ այլ սարքավորումներ: Վերջին օրերին սա ԱՄԷ-ի կողմից Իրանին օգնություն տրամադրելու երկրորդ դեպքն է:


Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ մարտի 3-ին ԱՄԷ-ն բժշկական պարագաներով լի 7.5 տոննա բեռ է ուղարկել Իրան: Բացի այդ Իրան են մեկնել նաև կազմակերպության հինգ մասնագետներ` օգնելու առողջապահության ոլորտի 15 հազար աշխատակիցների:
Մեկնաբանելով օգնությունը՝ միջազգային համագործակցության հարցերով պետնախարար Ռիմ բինթ Իբրահիմ ալ Հաշեմին նշել է. «Իրանին երկրորդ բժշկական օգնություն տրամադրելու ԱՄԷ-ի ջանքերն արտացոլում են հումանիտար սկզբունքները, որոնց հիման վրա ստեղծվել է մեր երկիրը»: Նա նաև հավելել է, որ անհրաժեշտ է օգնություն տրամադրել` փրկելու այն անձանց կյանքը, ովքեր նեղության մեջ են:
Արաբական Միացյալ Էմիրություններն Ուհան քաղաքում նոր կորոնավիրուսի բռնկումից հետո բժշկական սարքավորումներ է տրամադրել Չինաստանին, այդ թվում` դիմակներ և ձեռնոցներ: Ինչպես նաև Աֆղանստան է ուղարկել հազարավոր մարդկանց հետազոտելու համար 20.000 թեստեր և սարքավորումներ:


Նախաձեռնությունն իրականացվել է ԱՄԷ-ի` այն երկրների հետ համագործակցության շրջանակում, որտեղ կորոնավիրուսի բռնկում է գրանցվել և նպատակ ունի ամրապնդել համաշխարհային ջանքերը` սահմանափակելու վիրուսի տարածումը: Մարտի 4-ին ԱՄԷ-ն Չինաստանի Հուբեյի նահանգից Աբու Դաբի հումանիտար քաղաք է տեղափոխել բարեկամ երկրների 215 քաղաքացիների, որտեղ նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն նախքան իրենց հայրենիք վերադառնալը:

Դիտվել է՝ 1640

Մեկնաբանություններ