Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կառավարությունը 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը

Կառավարությունը 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը
18.03.2020 | 22:02

ՀՀ կառավարությունն առաջիկայում 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը՝ Շանթ հեռուստաընկերությանը հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր տնտեսությանը պետք է աջակցենք: Առաջիկայում կառավարությունն առնվազն 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը: Մենք փաթեթ ենք պատրաստել, որը մի քանի օրվա մեջ գործնականում հնարավոր կլինի կիրառել: Մենք 25 մլրդ դրամ կհատկացնենք այն ծրագրի համար, որ այն ընկերությունները, որոնք կվերցնեն վարկ Հայաստանյան բանկերից դրամային արտահայտությամբ իրենց աշխատակիցների աշխատավարձերը վճարելու և այլ հարցերի համար, կառավարությունն այդ վարկի 50%-ը կհամաֆինանսավորի 0%-ով, իսկ բանկի հատվածի տոկոսը կսուբսիդավորի»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ կառավարությունը լուրջ խնդիր է դրել աջակցություն ցույց տալ նաև գյուղատնտեսությանը:


«Խնդիր ենք դրել գյուղատնտեսական վարկերը սուբսիդավորել այնքան, մինչև դառնա 0%»,- նշեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ 30 մլրդ դրամի փաթեթ են պատրաստել սոցիալական հրատապ աջակցության համար, իսկ 80 մլրդ դրամի փաթեթ այն կազմակերպությունների համար, որոնք կզբաղվեն Հայաստանին նոր աշխարհին պատրաստելով:

Դիտվել է՝ 1310

Մեկնաբանություններ