Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մերկելն առաջին անգամ ուղերձ հղեց կորոնավիրուսի դեմ պայքարում կարգապահության կոչով

Մերկելն առաջին անգամ ուղերձ հղեց կորոնավիրուսի դեմ պայքարում կարգապահության կոչով
19.03.2020 | 13:47

Կանցլեր Անգելա Մերկելը 15 տարվա պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ ուղերձ է հղել գերմանացիներին՝ կոչ անելով յուրաքանչյուրին կարգապահություն դրսևորել կորոնավիրուսի դեմ պայքարում:

«Թույլ տվեք ասել ձեզ՝ իրավիճակը լուրջ է: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան չէր բախվել նման մարտահրավերի, - դիմելով հայրենակիցներին՝ հայտարարել է կանցլերը: - Այդ մարտահրավերը հաղթահարելը կախված է մեր միասնականությունից և համերաշխությունից»: Նա խոսել է քայլերից, որոնք միտված են վարակը կանխելուն՝ հանրային կյանքն էապես սահմանափակելուն: Կանցլերը վստահեցրել է՝ այդկերպ հնարավոր կլինի դանդաղեցնել վարակի տարածման տեմպերը և ժամանակ շահել պատվաստանյութ ստեղծելու համար: Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 11 000, երկրում չեղարկվել են զանգվածային միջոցառումները, փակ են կրթական, մշակութային, ժամանցային վայրերը, դպրոցներն ու մանկապարտեզները: Գերմանիայի իշխանությունները փակել են սահմանները Ավստրիայի, Դանիայի, Լյուքսեմբուրգի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի հետ: «Հավաստիացնում եմ ձեզ՝ ինձ նման մարդու համար ազատ տեղաշարժը մեծ դժվարությամբ ձեռք բերված իրավունք է, նման սահմանափակումները կարելի է արդարացնել միայն ծայրահեղ անհրաժեշտությամբ: Դրանք երբեք հեշտությամբ չեն տրվում ժողովրդավարական պետությանը և կիրառվում են միայն ժամանակավոր, բայց այս պահին դա անհրաժեշտություն է՝ որպեսզի կյանքեր փրկվեն», - ասել է Մերկելը:


«Հետագա իրավիճակը կախված կլինի յուրաքանչյուրի կարգապահությունից: Սա պատմական կարևոր խնդիր է, որ կարող ենք լուծել միայն միասին: Որքան զոհ կլինի, քանի հարազատ կկորցնենք՝ այդ ամենը մեր ձեռքերում է. մենք կարող ենք վճռական և իրար հետ հաղորդակցվելով արձագանքել, մենք կարող ենք ընդունել գործող սահմանափակումները և աջակցել միմյանց», - շեշտել է կանցլերը:

Դիտվել է՝ 538

Մեկնաբանություններ