Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանում՝ 115-ի

Կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանում՝ 115-ի
19.03.2020 | 13:52

Այսօր ժամը 9-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում Հայաստանում հաստատվել է ևս 5 դեպք: Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: «Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 115 դեպք: Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 99 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ», - Ֆեյսբուքում գրում է Ալինա Նիկողոսյանը:

Դիտվել է՝ 928

Մեկնաբանություններ