Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Պետք է բացառենք սոցիալական աջակցության ֆոնի տակ ստվերային հարստացման պրոցեսները

Նիկոլ Փաշինյան. Պետք է բացառենք սոցիալական աջակցության ֆոնի տակ ստվերային հարստացման պրոցեսները
19.03.2020 | 13:53

Հասկանալի է, որ ճգնաժամը որոշակի սոցիալական մարտահրավերներ բերելու է, և մենք պետք է առերեսվենք և համարժեք քայլեր ձեռնարկենք նաև այդ սոցիալական մարտահրավերների կապակցությամբ՝ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատ կարևոր է, որ այդ սոցիալական ծրագրերը, որ մենք իրականացնենք, լինեն արդյունավետ, հասցեական, արդար, որովհետև պետք է նաև հիշենք մեր պատմության ճգնաժամային սոցիալական ծրագրերը և նրանց հետևանքները, երբ սոցիալական օգնությունները կենտրոնանում են մի քանի տեղում և սոցիալական աջակցության ֆոնի տակ ստվերային հարստացման պրոցեսներ են տեղի ունենում։ Մենք այսպիսի երևույթները պետք է բացառենք», - ասաց վարչապետը:

Դիտվել է՝ 562

Մեկնաբանություններ