Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կորոնավիրուսի ընթացքում էլ կյանք կա

Կորոնավիրուսի ընթացքում էլ կյանք կա
19.03.2020 | 13:53

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի հետ, որ կյանք կա ոչ միայն կորոնավիրուսից հետո, այլև՝ կորոնավիրուսի ժամանակ։ «Մենք պետք է գտնենք ձևեր ոչ միայն գոյատևելու, այլ՝ ապրելու, աշխատելու, զարգանալու, ուզում եմ, որ բոլորս տրամադրվենք այսպես։ Համաճարակն այնպիսի երևույթ է, որ ոնց անսպասելի գալիս է, վերջ էլ պետք է ունենա, մենք պետք է պատրաստ լինենք առերեսվել», - կառավարության նիստին ասաց վարչապետը: Նա նշեց, որ Հայաստանն ամենաքիչ խուճապ ապրած երկիրն է կորոնավիրուսից: Վարչապետը կոչ արեց ծափահարել գործարարներին, բուժաշխատողներին, ընդհանրապես, հայ ժողովրդին:

Դիտվել է՝ 984

Մեկնաբանություններ