Հայաստանն ու Արցախը այս ճգնաժամից պետք է ավելի ուժեղացած դուրս գան, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով կորոնավիրուսի մասին։ Նրա խոսքով՝ պետք է իրագործել զարգացման ծրարգրեր, պետք է լրջագույն աջակցություն ցուցաբերել տնտեսությանը։ «Շատ կարևոր է, որ սոցիալական ծրագրերը լինեն արդար ու արդյունավետ», - ասաց վարչապետը: