Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արսեն Թորոսյան. Կորոնավիրուսի 115 դեպքից մեկն արձանագրվել է բուժքրոջ մոտ

Արսեն Թորոսյան. Կորոնավիրուսի 115 դեպքից մեկն արձանագրվել է բուժքրոջ մոտ
19.03.2020 | 13:55

Կորոնավիրուսի հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ, որ իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել ինֆեկցիոն հիվանդանոցում: Նա անմիջապես հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար, թոքաբորբ չունի, Facebook-յան իր էջում գրում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: ՙԱռողջություն եմ ցանկանում նրան՚։ Այս օրերին բուժաշխատողներն աշխատում են գերծանրաբեռնված` հաճախ հայտնվելով ռիսկային իրավիճակներում: Նրանք համարվում են վարակվելու ամենախոցելի խմբերից մեկը։ Խնդրում ենք հարգել նրանց աշխատանքը և մնալ տանը», - գրել է նախարարը:

Դիտվել է՝ 586

Մեկնաբանություններ