Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայկ Մարության. Երևանի քաղաքապետարանն աշխատում է 24/7 ռեժիմով

Հայկ Մարության. Երևանի քաղաքապետարանն աշխատում է 24/7 ռեժիմով
19.03.2020 | 13:56

Ինչ պահանջվում է Երևանի քաղաքապետարանից, ամեն ինչ արվում է, բայց առանց ՀՀ ամեն քաղաքացու մասնակցության՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում արդյունք գրանցել հնարավոր չի լինի, Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ես բոլորին խնդրում եմ, որ հանրային վայրերում դիմակներ կրեն: Սա առաջին հերթին պետք է նրա համար, որ դիմացինին պաշտպանենք մեզնից: Ես կխնդրեի նաև շատ ուշադիր լինել տարեցների նկատմամբ՝ նվազագույնի հասցնելով տարեցների՝ տնից դուրս գալու առիթները: Խնդրանքս այն է, որ գնումներն անեն երիտասարդները և փոխանցեն իրենց տարեց հարազատներին», - ասաց քաղաքապետը:


Հայկ Մարությանը շեշտեց, որ վերջին օրերին քաղաքապետարանն աշխատում է 24/7 ռեժիմով, տարեց աշխատակիցներին և քրոնիկ հիվանդություններ ունեցող աշխատակիցներին հորդորել են մնալ տանը կամ տանից աշխատել:

Դիտվել է՝ 912

Մեկնաբանություններ