Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն այսօր ավագանու նիստի ժամանակ հետաքրքրվեց, թե ինչ վիճակում է 100 նոր ավտոբուս ձեռք բերելու քաղաքապետարանի խոստումը: «Նախորդ նիտում ասվեց, որ մինչև փետրվարի վերջ գնումը պետք է հայտարարված լինի: Որքան հասկանում եմ՝ գնումը դեռ հայտարարված չէ: Ինչո՞ւ չի կատարվել այդ խոստումը», - հարցրեց նա:
Քաղաքապետարանի պաշտոնյան հստակեցրեց, որ գնումների մրցույթը չի հրապարակվել՝ տեխնիկական պատճառներից ելնելով, բայց երեկ արդեն խոսել են տեխնիկական էքսպերտների հետ և հաջորդ շաբաթ մրցույթը կհրապարակեն:
«Այն էքսպերտները, որ պետք է ժամանեին Հայաստան, շատ հայտնի պատճառներով չեն կարողացել գալ, և պրոցեսն իրականացնում ենք օնլայն տարբերակով», - հավելեց քաղաքապետ Հայկ Մարությանը: