Կառավարությունը սովորաբար ծրագրերը գնահատելիս շատ ավելի հեշտ է տրվում քաղաքական մարմինների էմոցիոնալ ճնշումների, և մենք կարող ենք դրա հետևանքով գումարները ոչ արդյունավետ օգտագործելու գայթակղությանը տրվել, և մեզ պետք է ծրարգերը գնահատող մասնագիտացված և ոչ էմոցիոնալ մարմին, որը պատրաստ լինի ծրագրի որոշակի ռիսկ վերցնել և որոշակի գնահատում իրականացնել՝ կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, թե ինչու են բանկերին ներգրավում հակաճգնաժամային պրոցեսի մեջ և անդրադարձավ 80 միլիարդ դրամի հիմնադրամ ունենալու ծրագրին, որը նպատակադրված կլինի տնտեսության վերաձևավորմանը, կարգաբերմանը՝ հետճգնաժամային ժամանակների պարամետրերին համապատասխան:
«Բայց մենք հասկանում ենք, որ այստեղ էլ ամեն ինչ իդեալական չէ և այս ծրագիրը անընդհատ մոնիտորինգի տակ կլինի, եթե տեսնենք, որ ինչ-որ տեղ չի աշխատում, կվերադառնանք բովանդակությանը և կիրականացնենք փոփոխություններ: Տնտեսական հակաճգնաժամային գործողություններ իրականացնող խումբ կա ձևավորված, որը Կառավարության տնտեսական բլոկն է, ԱԺ պատգամավորներ կան ներգրավված և մատը պահելու են տնտեսության զրակերակաի վրա»,-ասաց նա: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ավելացրեց, որ բացի նախատեսված ծրագրերից, համակարգային կամ համակարգաստեղծ ընկերությունների հետ հասցեական աշխատանք պետք է տանեն: Վարչապետը նշեց, որ բոլոր գրոծողությունների հիմքում պետք է ունենան ոչ թե տնտեսությանը հումանիտար օգնություն ցուցաբերելը, այլ տնտեսության մրցունակությունը պետք է բարձրացնեն, որևէ ծրագիր, որը դա չի անելու, իրենց համար հետաքաքրքիր չպետք է լինի:
«Ես ամեն օր նամակներ եմ ստանում խուճապային բովանդակությամբ: Կառավարությունը էմոցիոնալ, չհաշվարկված որոշումներ չի կայացնելու: Հիմա զարգացման ռազմավարություններ մեկնարկելու ամենահարմար պահն է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ աշխարհը վերափոխվում է, հին աշխարհը քանդվում է, և մենք նոր աշխարհում մենք պետք է հանդես գանք նոր ուժով, նոր իմիջով»,- ասաց նա: Վարչապետը նկատեց նաև, որ ոլորտներ կան, որոնք մեկ ամսում ամենաշահութաբեր ոլորտներից մեկն են դարձել և եթե աջակցության կարիք ունեն աշխարհում իրենց դիրքեր գրավելու առումով, նրանց ևս պետք է աջակցել: