ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայն չէ այն մարդկանց հետ, որ իրեն ցար են անվանում: «Ցարը նա է, ով հրամաններ է տալիս, իսկ նախագահն աշխատում է ամեն օր»,-ասել է Պուտինը ՏԱՍՍ-ին հարցազրույցում: «Դա չի համապատասխանում իրականությանը: Ես ամեն օր աշխատում եմ, չեմ թագավորում»,-ասել է ՌԴ նախագահը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում, որ իրեն ցար են անվանում: Պուտինի կարծիքով՝ «ցարը նա է, ով նստում է, վերևից նայում ու ասում. «Կհրամայեմ և այնտեղ ինչ-որ բան կանեն», իսկ ինքը միայն գլխարկներ է փորձում ու իրեն հայելու մեջ է նայում»: Պուտինը խոստովանել է, որ «իր մտքով անգամ չի անցել», որ ինքը կարող է իշխանության լինել այսքան երկար ժամանակ: «Ես ընդհանրապես չէի մտածում, որ այստեղ կլինեմ: Իմ մտքով անգամ չի անցել և չէր էլ կարող անցնել»,-ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը նշել է նաև, որ 2008-ին չգիտեր, որ կվերադառնա նախագահի պաշտոնին, բայց չէր բացառում այդ հնարավորությունը: