Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ֆրանսիայի ՏԻՄ ընտրություններում առաջատարները հայ թեկնածուներ են, թուրքերը ձախողել են

Ֆրանսիայի ՏԻՄ ընտրություններում առաջատարները հայ թեկնածուներ են, թուրքերը ձախողել են
19.03.2020 | 14:08

Ֆրանսիայի ՏԻՄ ընտրությունները մեծ կարևորություն ունեին այստեղ ապրող 700 000 հայերի համար՝ Tert.am -ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի «Արմենիա» միության նախագահ Գրիգոր Ամիրզայանը՝ անդրադառնալով կիրակի օրը Ֆրասիայի քաղաքներում ՏԻՄ ընտրություններին: «Կարևոր էր, քանի որ, ինչպես ասել էր Թուրքիայի նախագահ Էրդողանը, Ֆրանսիայի թուրքերը պետք է քաղաքների ավագանու անդամների մաս կազմեին, որ տարածեին իրենց պրոպագանդան, ժխտեին Հայոց ցեղասպանությունը և թուլացնեին Ֆրանսիայի հայերի դիրքը քաղաքապետարաններում և ընդհանրապես Ֆրանսիայի քաղաքականության մեջ»,- ասաց նա՝ նկատելով, որ թուրքերը ձախողեցին իրենց ծրագիրը՝ ներքին օղակներ մտնելու և այնտեղից ի նպաստ Թուրքիայի աշխատելու: Փարիզի շրջանի Քրեթեյլ քաղաքում Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունը ներկայացնող թուրք Մեհմեդ Չեյկանը, ունենալով 10 տոկոսից պակաս ձայն, կորցրեց իրավունքը ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու: Մեհմեդ Չեյկանը խուսափել էր պատասխանել Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցին: Լիոնի շրջանում մեկ այլ թուրք, որ ներկայացնում էր Լիոնի քաղաքապետ Ժերար Քոլոմբի կուսակցությունը, ևս բավարար ձայներ չհավաքելով` կորցրեց երկրորդ փուլում ընտրություններին մասնակցելու հնարավորությունը:


«Վալենսում, որտեղ ես եմ ապրում, մեկ այլ թուրք էր առաջադրվել՝ Օզբա Փեհլիվանը: Նա հայերի թշնամին է և ժխտում է Հայոց ցեղասպանությունը: «Ապրիլի 24» կոմիտեն, որի համանախագահը ես եմ և որը 20 միություններ է համախմբում, պաշտոնական նամակ է հրապարակել ֆրանսիական լրատվամիջոցներում: Նա ևս չի անցել ընտրություններում և չի լինի Վալենսի ավագանու կազմում»,- ասաց նա:


Գրիգոր Ամիրզայանի նկատառմամբ՝ Փարիզում հայերի համար մեկ այլ վտանգ կար. ներկայիս քաղաքապետ Անն Հիդալգոյի հետ քաղաքապետի պաշտոնի համար մրցում էր նախկին արդարադատության նախարար Ռահիդա Դատին, որ Ադրբեջանի բարեկամն է՝ նախագահ Ալիևի կնոջ ընկերուհին: «Բարեբախտաբար Անն Հիդալգոն հավաքեց ձայների 31 տոկոսը, իսկ Ռահիդա Դատին՝ 22-ը: Անն Հիդալգոն, որ հայերին շատ մոտ է և մի քանի անգամ եղել է Հայաստանում, մեծ շանսեր ունի հաղթելու երկրորդ փուլում: Նա կվերընտրվի Փարիզի քաղաքապետ»,- ասաց նա: Ֆրանսիայի ՏԻՄ ընտրություններին մասնակցում էին նաև հայեր: Ոմանք լուրջ հաջողություններ են ունեցել մեծ քաղաքներում: Օրինակ՝ Ֆրանսիայի երկրորդ քաղաքում՝ Մարսելում, հայ Մարտին Վասալը, ներկայիս քաղաքապետ Ժան-Քլոդ Գոդինի հետ մրցապայքարում գրավեց երկրորդ տեղը: «Մարտին Վասալը մեծ շանսեր ունի երկրորդ փուլում հաղթելու»,- ասաց նա:


Լիոնում հայ նախկին քաղաքապետ Ջորջ Քեփենեկյանը հավաքեց ձայների 12.5 տոկոսը: Նա երկրորդ փուլում պետք է միանա «Կանաչներին», որի ներկայացուցիչը ընտրություններում Լիոնում գրավել է առաջին տեղը: «Այսպես, հնարավոր է, որ երկրորդ փուլում Ջորջ Քեփենեկյանի միանալով՝ նա հաղթի, իսկ Քեփենակյանը դառնա փոխքաղաքապետ»,- նշեց նա: Ստրասբուրգում, ընտրությունների առաջին փուլում հաղթողը ևս հայ է՝ Ժան Բարսյանը: «Նա մեծ շանսեր ունի, որ կհաղթի և կդառնա Ստրասբուրգի քաղաքապետ: Նա ներկայացնում է «Կանաչների» կուսակցություն»,- նշեց Գրիգոր Ամիրզայանը: Այս ընտրությունների առաջին փուլում, Ֆրանսիայի շատ քաղաքներում ընտրվեցին նաև հայերին բարեկամ թեկնածուներ՝ հավաքելով ձայների 50 տոկոսը: Նրանցից են՝ Փարիզի Ալֆորվիլ շրջանում ընտրված Լուք Քարվաուսը, Ռիչարդ Մեյլը՝ Բուք-Բել-Էյրում, Պասկալ Դոլը՝ Արնովիլում, Նիկոլաս Դարագոնը՝ Վալենսում և այլք: Ֆրանսիայում ՏԻՄ ընտրությունների առաջին փուլը կայացել է մարտի 15-ին: Երկրորդ փուլը նախատեսվում էր անցկացնել մարտի 21-ին, սակայն կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգտվել է 3 ամսով, կայանալու է հունիսի 21-ին:

Դիտվել է՝ 710

Մեկնաբանություններ