Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Չինաստանում պնդում են, որ ճապոնացիների ստեղծած դեղամիջոցը ակնհայտ արդյունավետ է կորոնավիրուսի բուժման համար

Չինաստանում պնդում են, որ ճապոնացիների ստեղծած դեղամիջոցը ակնհայտ արդյունավետ է կորոնավիրուսի բուժման համար
19.03.2020 | 14:08

Չինաստանում բժիշկները հայտարարել են, որ Ճապոնիայում գրիպի դեմ օգտագործվող դեղամիջոցն ակնհայտ արդյունավետ է նոր տեսակի կորոնավիրուսի վարակակիրների բուժման համար, գրում է The Guardian-ը։ Չինաստանի գիտության և տեխնոլոգիաների նախարարության պաշտոնյա Չժան Սինմին հայտնել է, որ Ուհանից և Շենժենից 340 հիվանդների վրա անցկացված կլինիկական փորձարկումենրը հուսադրող արդյունք են տվել։ «Այն միանգամայն անվտանգ է և ակնհայտորեն արդյունավետ է բուժման համար»,- ասել է նա։ Դեղամիջոցի օգտագործումից հետո հիվանդները, որոնց մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, չորս օր անց ապաքինվել են և նրանց օրգանիզմում վարակ չի հայտնաբերվել։
Բացի այդ, ռենտգենային հետազոտության արդյունքները հաստատել են, որ հիվանդների մոտ 91%-ի թոքերի վիճակն ակնհայտորեն բարելավվել է դեղամիջոցի ընդունումից հետո։ Ճապոնիայի առողջապահության նախարարության աղբյուրը հայտնում է, որ դեղամիջոցն այնքան էլ արդյունավետ չի եղել ավելի ծանր ախտանիշներով հիվանդների համար։ «Մենք «Ավիգան» կոչվող դեղը տվել ենք 70-80 մարդու, բայց դա, կարծես, այնքան լավ չի աշխատում, երբ վարակն արդեն տարածված է ամբողջ օրգանիզմում»- ասել է աղբյուրը։ Fujifilm Toyama Chemical ընկերությունը, որը մշակել է դեղամիջոցը, հրաժարվել է մեկնաբանություններ տալ այս թեմայի շուրջ։

Դիտվել է՝ 1006

Մեկնաբանություններ