Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ արևմտյան երկրները պատրաստ չեն կորոնավիրուսի համաճարակին և աշխարհը կանգնել է քաղաքական և տնտեսական արմատական փոփոխությունների շեմին:
«Արևմուտքի երկրները համաճարակից տուժածներին թողել են ճակատագրի հույսին և իրենց պահում են «ով կարող է, նա էլ թող ապրի» սկզբունքով: Այնտեղ տարիներով հոգ չեն տարել իրենց քաղաքացիների մասին, գլխավոր պետական ծառայությունները տրվել են մասնավոր հատվածի ղեկավարմանը: Այժմ եվրոպական երկրները սկսել են ազգայնացնել դրանք»,-ասել է Էրդողանը մամուլի ասուլիսի ժամանակ: Նա ընդգծել է, որ տնտեսական, քաղաքական և հասարակական ոլորտում աշխարհը կանգնել է արմատական փոփոխությունների նոր դարաշրջանի շեմին: