Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ձնահյուսի վտանգի պատճառով Լարսը շարունակում է փակ մնալ

Ձնահյուսի վտանգի պատճառով Լարսը շարունակում է փակ մնալ
19.03.2020 | 14:12

Մարտի 19-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Աշոցքի, Դիլիջանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Մարալիկի (30-40 մ.), Ապարանի(40-50 մ.), Կոտայքի(30-40 մ.) և Սևանի (60-70 մ.) տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի պատճառով։

Դիտվել է՝ 643

Մեկնաբանություններ