Մադրիդի հյուրանոցները պատրաստ են բժիշկներին 9 000 տեղ տրամադրել կորոնավիրուսով վարակված հիվանդներին տեղավորելու համար, հաղորդել է Հյուրանոցային բիզնեսի մադրիդյան միությունը (AEHM)։ «Մենք այսօր առողջապահության խորհրդի տնօրինությանն ենք տրամադրում առաջին երկու հյուրանոցները։ Մենք 9 000 տեղ ենք առաջարկել ավելի քան 40 հյուրանոցներում, որ տեղավորենք այն հիվանդներին, որոնք հիվանդանոցներում գտնվելու անհրաժեշտություն չունեն։ Սակայն անհրաժեշտության դեպքում հյուրանոցների քանակն ավելի շատ կարող է լինել»՝ հայտարարել է AEHM գլխավոր քարտուղար Մար դե Միգելը։ Հիվանդները կգտնվեն բժիշկների հսկողության տակ։ Նա նշել է, որ հյուրանոցների թիվը, որոնք պատրաստ են տարածքներ տրամադրել, անընդհատ աճում է։ Առաջինն իրենց դռները կբացեն հիվանդների առջև Ayre Gran Hotel Colón և Marriot Auditorium հյուրանոցները։