Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սուրեն Պապիկյանը Իրան-Հայաստան էլեկտրագծի եւ Հյուսիս-Հարավ մայրուղու մասին

Սուրեն Պապիկյանը Իրան-Հայաստան էլեկտրագծի եւ Հյուսիս-Հարավ մայրուղու մասին
19.03.2020 | 14:16

Կառավարության նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց․

«Ունենք որոշակի ճգնաժամային լուծումներ, այսօր փոխվարչապետ Ավինյանի մոտ հանդիպում ունենք՝ մի քանի հարցերի արագ ու ճգնաժամային լուծումներ տալու։ Երկու ուղղությամբ, խոսքը վերաբերում է Իրան-Հայաստան բարձրավոլրտ էլեկտրաուղու կառուցմանը և Հյուսիս-հարավի այն հատվածին, որը չինացի կապալառուներն են կառուցում։ Կապված կորոնավիրուսի տարածման հետ՝ գործընկերների գալու և աշխատանքը շարունակելու հետ կապված խնդիրներ կան, հիմա լուծումներ ենք փորձում գտնել։ Այսօր կքննարկենք և կզեկուցենք»։

Դիտվել է՝ 876

Մեկնաբանություններ