Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Փաշինյանը շնորհավորել է Գախարիայի ծննդյան օրը

Փաշինյանը շնորհավորել է Գախարիայի ծննդյան օրը
20.03.2020 | 00:21

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային ծննդյան օրվա կապակցությամբ. «Հայաստանի և Վրաստանի միջև արդի բարեկամական հարաբերությունները հիմնված են պատմական հարուստ ավանդույթների վրա և այսօր էլ առանձնանում են փոխադարձ վստահությամբ ու միմյանց նկատմամբ հարգանքի խոր զգացումով: Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված անձնական ջերմ հարաբերությունները: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք օգտագործել երկկողմ համագործակցության ողջ ներուժը՝ մեր հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու նպատակով»: Փաշինյանը մաղթել է Գախարիային նորանոր ձեռքբերումներ, հաջողություն՝ տարածաշրջանի զարգացման ու կայունության ամրապնդմանը միտված նրա բոլոր ծրագրերին, իսկ բարեկամ վրացի ժողովրդին՝ բարօրություն ու առաջընթաց: Վրաստանի վարչապետն այսօր դարձավ 45 տարեկան:

Դիտվել է՝ 543

Մեկնաբանություններ