Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ադրբեջանում խիստ ռեժիմ կորոնավիրուսի կապակցությամբ

Ադրբեջանում խիստ ռեժիմ կորոնավիրուսի կապակցությամբ
20.03.2020 | 00:22

Ադրբեջանում խիստ ռեժիմ է սահմանվում կորոնավիրուսի տարածումը զսպելու համար։ Այսօրվանից արգելվում է բոլոր ավտոմեքենաների մուտքը Բաքու, Սումգայիթ և Ապշերոնի շրջան: Բացառություն է արվում շտապօգնության մեքենաների, բեռնատարների, փրկարարների և ճանապարհային պատահարների վերացմամբ զբաղվող մեքենաների համար։ Այս կարգը կգործի մինչև մարտի 29-ը։


Չեղարկվում է երկաթուղային հաղորդակցությունը Բաքվի, Սումգայիթի և Ապշերոնի շրջանի և երկրի այլ տարածքների միջև։ Ադրբեջանում մարտի 19-ի պաշտոնական տվյալներով կորոնավիրուսով վարակվել է 34 մարդ, գրանցվել է մահվան մեկ դեպք:

Դիտվել է՝ 1094

Մեկնաբանություններ