Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Եգիպտոսի ռեստորանների և առևտրի կենտրոնների աշխատանքը սահմանափակվել է

Եգիպտոսի ռեստորանների և առևտրի կենտրոնների աշխատանքը սահմանափակվել է
20.03.2020 | 00:23

Եգիպտոսի իշխանությունները մարտի 19-31-ը սահմանափակումներ են մտցրել երեկոյան և գիշերային ժամերին առևտրի կենտրոնների, սրճարանների, ռեստորանների և զվարճանքի այլ օբյեկտների աշխատանքի վրա՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում՝ հայտնում են նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից:

«Ռեստորանները, սրճարանները, խաղատները, գիշերային ակումբները և առևտրի կենտրոնները կփակվեն տեղական ժամանակով 19.00-ից (Երևանի ժամանակով 21.00-ից) մինչև 06.00-ը (Երևանի ժամանակով 08.00-ն) մինչև մարտի 31-ը: Որոշումը չի ազդում հացաբուլկեղենի, մթերային խանութների, դեղատների, սուպերմարկետների վրա, ներառյալ՝ առևտրի կենտրոններում», - մամուլի ծառայությունը մեջբերում է կառավարության որոշումը:

Դիտվել է՝ 1308

Մեկնաբանություններ