Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱԺ նախագահն ու պատգամավորները մարտի պարգևավճարները կփոխանցեն գանձապետական հաշվեհամարին

ԱԺ նախագահն ու պատգամավորները մարտի պարգևավճարները կփոխանցեն գանձապետական հաշվեհամարին
20.03.2020 | 00:24

Իմ նախաձեռնությամբ և ԱԺ պատգամավորների համաձայնությամբ մարտ ամսվա համար տրամադրվելիք ԱԺ պատգամավորի ամենամսյա պարգևավճարները կփոխանցենք կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

«Երեկ հնչեցրած առաջարկիս արձագանքելու համար շնորհակալություն եմ հայտնում ԱԺ բոլոր երեք խմբակցությունների, խմբակցություններում չընդգրկված պատգամավորներին։
Ուրախությամբ տեղեկացա նաև, որ պատգամավորների մի մասն իրենց նախաձեռնությամբ արդեն իսկ առանձին դրամական միջոցներ էին փոխանցել այդ հաշվեհամարին», - նշել է Արարատ Միրզոյանը։

Դիտվել է՝ 1115

Մեկնաբանություններ