Լոնդոնի մետրոպոլիտենը սահմանափակում է աշխատանքը՝ COVID-19 կորոնավիրուսով վարակի տարածման սպառնալիքի պատճառով՝ հայտարարել է լոնդոնյան տրանսպորտային օպերատոր TfL-ը:
«Լոնդոնի ստորգետնյա մինչև 40 կայարաններ, որոնք տարանցման կետեր չեն այլ կայարանների համար, կփակվեն մինչև հետագա ծանուցումը», - ասվում է մամուլի հաղորդագրությանում: Մարտի 20-ից, «Waterloo & City» գիծն ամբողջությամբ կփակվի: «Ես հորդորում եմ լոնդոնցիներին օգտագործել հասարակական տրանսպորտը միայն արտակարգ իրավիճակների դեպքում», - մեջբերվում է Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանի հայտարարությունը: