Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

S&P-ն մեծ ռիսկեր է կանխատեսում արտաքին մեծ պարտք ունեցող պետությունների համար

S&P-ն մեծ ռիսկեր է կանխատեսում արտաքին մեծ պարտք ունեցող պետությունների համար
20.03.2020 | 00:26

S&P վարկանիշային գործակալության տնտեսագետները հրապարակել են զեկույց, որում ասված է, որ «Համաշխարհային ռեցեսիան այլևս փաստ է և արդեն այստեղ է»: Վերլուծաբանները կարծում են, որ տարվա կտրվածքով համաշխարհային ՀՆԱ-ն 1-1.5%-ից ավելի չի աճի, ինչը Արժույթի միջազգային հիմնադրամի ոչ պաշտոնական բնորոշմամբ՝ համարվում է ռեցեսիա: S&P-ն կանխատեսում է, որ աշխարհի առաջատար տնտեսությունները` ամերիկյանը, եվրոպականը և չինականը կամ բացասական արդյունք կգրանցեն, կամ շատ համեստ աճ կունենան: ԱՄՆ-ի տնտեսության համար վերլուծաբանները կանխատեսում են 0-0,5% աճ, ԵՄ-ի համար`մինչև 1%, Չինաստանի համար` 2,7-3,2% (2019-ին Չինաստանի ՀՆԱ-ն աճել է 6,1%-ով): Վերջին անգամ համաշխարհային ռեցեսիա է գրանցվել 2009-ի ֆինանսական ճգնաժամի հետևանքով, երբ տարվա տվյալներով՝ համաշխարհային ՀՆԱ-ն կրճատվել էր 2,5%-ով:


Զարգացող երկրների մասով փորձագետները «խառը դինամիկա» են կանխատեսում: «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքանով դրական կլինի կապիտալների հոսքի հետ կապված իրավիճակը և ինչքանով երկիրը հումքային կախվածություն կունենա»,-ասված է զեկույցում: Ներքին անհավասարակշռություն ունեցող զարգացող երկրները, ինչպիսիք են Ինդոնեզիան, Մեքսիկան կամ Հարավաֆրիկյան Հանրապետությունը, գտնվում են ռիսկային գոտում:
Ռիսկը մեծ է նաև արտաքին մեծ պարտք ունեցող երկրների, օրինակ՝ Թուրքիայի համար, նավթ արտահանող երկրների, օրինակ՝ Պարսից ծոցի երկրների, Ռուսաստանի և Կոլումբիայի համար: Նավթ ներկրող երկրները, որոնք չունեն մեծ արտաքին պարտքեր, կարող են նույնիսկ շահած դուրս գալ իրավիճակից: Այս ցանկում հիմնականում ասիական երկրներն են:

Դիտվել է՝ 900

Մեկնաբանություններ