Հնդկաստանում նոր տիպի կորոնավիրուս՝ COVID-2019 է հայտնաբերվել ևս 28 հոգու մոտ, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 197-ի՝ հայտնում է Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը: ՝Կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվն այս պահին 148 է, երկրում գտնվող օտարերկրացիներինը՝ 20, վարակից բուժվածները 20 հոգի են, իսկ վիրուսի հետևանքով մահացել է 4 անձ: