Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Եվրոպայում քննարկում են կարանտինի երկարաձգումը

Եվրոպայում քննարկում են կարանտինի երկարաձգումը
20.03.2020 | 13:13

Եվրոպական երկրները քննարկում են կարանտինի երկարաձգումը` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Իտալիայում կարանտին էր հայտարարված մինչև մարտի 25-ը, իշխանությունները որոշեցին երկարաձգել: Գրեթե բոլոր իտալացիները պարտավոր են մնալ տներում: 15-օրյա կարանտինի հնարավոր երկարացման մասին հայտարարել է նաև Ֆրանսիան: Վերջին մեկ օրում Ֆրանսիայում 108 մարդ դարձել է կորոնավիրուսի զոհ: Վարակից մահվան դեպքերի թիվը հասավ 372-ի՝ հայտարարել է առողջապահության փոխնախարարը: Նրա խոսքով՝ վարակվածների ընդհանուր թիվը 11 000 է: Նրանցից մոտ 4,5 հազարը հոսպիտալացված են, 1122-ը` ծանր վիճակում: Հիվանդանոցներից տուն է վերադարձել 1,3 հազար մարդ, 5 000-ն իրենց տներում ինքնամեկուսացված են: Ռուսաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է վարակի 52 նոր դեպք, ընդհանուր առմամբ մոտ 200 վարակված կա: Մոնակոյի արքայազն Ալբեր երկրորդն է վարակվել կորոնավիրուսով, հիվանդացել է Brexit-ի հարցով ԵՄ հիմնական բանակցող Միշել Բարնիեն:
Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորներից մեկը պատմել է, թե ինչպես է վարակվել կորոնավիրուսով և գնացել աշխատանքի Ռադա: Նա ասել է, թե սարսափելի ոչինչ չկա, մինչդեռ երկրում գրանցվել է Covid-19-ից մահվան երրորդ դեպքը: Չեխիայի կառավարությունը նոր ժամանակացույց է սահմանել տարեցների՝ սնունդ գնելու համար: Այսօրվանից 65-ից բարձր տարիքի անձինք կարող են խանութներից սնունդ գնել միայն առավոտյան ժամը 7-9-ը: Մինչ այժմ Չեխիայում Covid-19- ի 572 հաստատված դեպք կա, մահվան դեպքեր չեն գրանցվել:
Ամբողջ աշխարհում այս վարակից արդեն վախճանվել է 10 000 մարդ։

Դիտվել է՝ 604

Մեկնաբանություններ